Ազգությունը մի շահարկեք․ ՌԴ դեսպանի ուղերձը Հայաստանում մնացած Ռուսաստանի քաղաքացիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտերկրում, այդ թվում Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Իհարկե, ըստ նրա, այս խնդրի լուծումը կախված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, քանի որ թե օդային, թե ցամաքային ուղեւորափոխադրումենրը դադարեցված են։ Նա վստահեցրել է, որ իրենք այս հարցով բանակցում են նաեւ Վրաստանի իշխանությունների հետ, որն արգելում է իր տարածք մուտքն ու ելքը։
Ըստ դեսպանի՝ իրենց հասցեին անհարկի քննադատություններ են հնչում, հատկապես սոցհարթակներում։ Նա խնդրում է Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին համբերատար լինել։ Դեսպանը նաեւ հորդորեց ազգությունը չշահարկել, քանի որ իրենց համար ՌԴ անձնագիր ունեցողները, անկախ ազգությունից, կարեւոր են։
Հիշեցնենք, որ Հայաստանում են մնացել ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիներ, որոնք մեքենաներով են եկել եւ ֆինանսներ չունեին ինքնաթիռով վերադառնալու, մինչդեռ դեսպանատունն այդ ուղին էր նրանց առաջարկել։
Մանրամասները՝ տեսանյութում