Բացել լրահոսը Փակել լրահոսը
2019AM_978168_967896157
A A
Քաղաքականություն

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովը 104 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին։

Քվեարկությանը 132 պատգմավորից մասնակցել է 119-ը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում 10:30-ից մինչև 12: 30-ը տեղի է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը։ Մարտին Գալստյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի։ 2018թ․-ի սեպտեմբերից առայսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։