A
A
Բելգիացի ֆուտբոլիստը Իտալիայում կամավորական է դարձել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Կալյարի» թիմի ֆուտբոլիստ Ռաջա Նաինգոլանը սննդամթերք և այլ իրեր է առաքում այն մարդկանց, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտնվել են ծանր վիճակում: Այդ մասին հայտնում է Football Italia կայքը:
31-ամյա բելգիացի կիսապաշտպանը ներկայում աշխատում է կամավորականների խմբի հետ: Նա մշտապես կրում է դիմակ, ձեռնոցներ և այլ պաշտպանիչ միջոցներ:
Ռաջա Նաինգոլանը հիմնականում սննդամթերքով փաթերներ է բաժանում այն մարդկանց, ովքեր կարանտինի ընթացքում կորցրել են աշխատանքը և մնացել առանց գումարի: