13 մլն 400 000 եվրո՝ շուրջ 65 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհների վերականգնման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ համաձայնագիրը վավերացնելու պարագայում, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 13 մլն 400 000 եվրո կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի իրականացման համար։
Ծրագրի շրջանակում կվերականգնվեն շուրջ 65 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհներ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի:
Ճանապարհները կընդգրկեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։
«Այս պահին մի շարք մրցույթներ են հայտարարվել 4 ճանապարհների՝ Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում ընդհանուր 23,1 կմ-ի վերականգնելու համար»,- ասաց նախարարը։ Համաձայնագիրը վավերցանելուց հետո մնացյալի համար մրցույթներ կհայտատարվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։