Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոնը լրտես է անվանել ղրղըզստանցի մարզուհուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽառը մենամարտերի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Բեն Ասկրենը այն բանից հետո, երբ կանանց թեթևագույն քաշում աշխարհի գործող չեմպիոն, ղրղըզստանցի մարզուհի Վալենտինա Շևչենկոն հրաժարվել է մրցամարտից, նրան մեղադրել է լրտեսության մեջ:
«Նրան ավելի կարևոր առաջադրանք են տվել, դրա համար էլ հրաժարվել է UFC 251 մրցաշարին մասնակցելուց: Հավանաբար վերևից ասել են, վնասվածք ձևացրու և գնա քո հիմնական աշխատանքով զբաղվիր: Զարմանալու ոչին չկա, քանի որ նա խոսում է մի քանի լեզվով, լավ տիրապետում է զենքերին, կարողանում է ինքնաթիռ վարել: Նա հավանաբար ռուսական լրտես է», - ասել է ամերիկացի նախկին մարզիկը:
32-ամյա Վալենտինա Շևչենկոն, որը մարզվում է ԱՄՆ-ում, խառը մենամարտերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցից 19-ում հաղթանակ է տարել, իսկ երեքում պարտություն կրել: Քիքբոքսինգում անցկացրած 58 մարտում զիջել է միայն երկուսում:
2008 թվականից ղրղըզստանցի մարզուհին նաև զբաղվում է հրաձգությամբ (ատրճանակ մրցաձևում):