Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե Հռոմում որտեղ է սիրում ճաշել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ռուսական Матч ТВ հեռուստաալիքի Евротур հաղորդաշարի ժամանակ պատմել է, թե ինչպես է ապրում Հռոմում: Լրագրող Նոբել Առուստամյանի այն հարցին, թե որտեղ է արել ամենահետաքրքիր սելֆին հավերժ քաղաքում, մեր ֆուտբոլիստն ասել է:          

«Հավանաբար տանը: Երբ տեղափոխվեցի նոր բնակարան, wi-fi-ի կապ անցկացնող մասնագետը խնդրեց լուսանկարվել իր հետ: Ես չէի կարող մերժել նրան», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Նոբել Առուստամյանը նաև հետաքրքվել է, թե որտեղ կարելի է համեղ ճաշել Հռոմում: Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել այցելել ձկան ռեստորաններից մեկը, որտեղ ինքը հաճախ է լինում: Լրագրողը այցելել է այդ ռեստորանը և խնդրել է իրենց մատուցել այն ճաշատեսակը, որը սիրում է պատվիրել մեր ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը անցած տարավ սեպտեմբերից վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նա այժմ Հռոմում գտնվում է կարանտինում, որը կտևի մինչև մայիսի 3-ը: