Խորհրդարանը քննարկում է ԿԲ նախագահի ընտրության հարցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ ԿԲ նախագահի թեկնածուն Մարտին Գալստյանն է, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի։
2018թ․-ի սեպտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը ներկայացրեց Մարտին Գալստյանի ինքնակենսագրականը։
Ապա ԿԲ նախագահի թեկնածուն նախ խոսեց աշխարհում կորոնավիրուսի վարակի պատճառով ստեղծված իրավիճակի, դրա վերաբերյալ ԿԲ արձագանքի, և ԿԲ- ի և իր տեսլականի մասին։
Ըստ Մարտին Գալստյանի՝ ԿԲ-ն առաջիններից էր, որը պետության կողմից առանց որևէ աջակցություն ակնկալելու, իր դերակատարումն ունեցավ ճգնաժամի հետևանքները մեղմելու գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։