Կարգելվի՞ ելումուտը Մարալիկ․ Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի 9 աշխատակիցների վարակման մասին․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՄարալիկում կորոնավիրուսի վարակման 9 նոր դեպք է արձանագրվել, նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են, նրանց թվում է նաև հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը մասնագիտությամբ վարակաբան է։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պարզաբանեց, որ Մարալիկի մեկուսացված բնակիչներից մեկի մոտ երեկ թեստի դրական պատասխան են ստացել։ Նա եղել է Մարալիկի առողջության կենտրոնի անձնակազմի ներկայացուցիչ։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» անձնակազմի որոշմամբ, այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի մի մասին թեստավորել են․ 9 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի ներկայացուցիչները, ոլորտային պատասխանատուներն այնտեղ են, իրենք կոնտակտավորների շրջանակի վրա են աշխատում, մի մասն արդեն տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց, մյուս մասի տեղափոխումը շարունակության, ընթացքի մեջ է։
Հիմա քննարկում են ամբողջ անձնակազմի թեստավորման հարցը և այդ գործընթացին զուգահեռ ոլորտային քննարկում է ընթանում այս փուլում Մարալիկի հիվանդանոցի գործունեության հարցը, որը հավանաբար «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի հետ քննարկումներից հետո արդեն կստանանք այդ ցուցումները»,- ասաց մարզպետը։
Ամբողջական հոդվածն այստեղ