Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մայրս սնահավատությունից ցանկացել է, որ ես ծնվեմ ապրիլի 14-ին. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը խոստովանել է, որ ապրիլի 13-ին ամենատարօրինակ ծննդյան օրն է անցկացրել իր ողջ կյանքում:

«Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար: Սա իմ ամենատարօրինակ ծննդյան օրն էր, բայց ես այն համարում եմ իմ օրհնությունը: Ընտանիք, առողջություն և զուգարանի թղթի բավարար պաշար: Կիսվել նախկին լուսանկարներով, որոնք մի քանի տասնյակ տարիներ են ընգրկում», - իր Ինստագրամում գրել է աշխարհահռչակ շախմատիստը:

Գարի Կսպարովը նաև գրել է, որ մայրը իրեն շնորհավոր է այն ժամին, երբ 57 տարի առաջ լույս աշխարհ է եկել:

«Մայրս զանգահարեց Մոսկվայից և ասաց, որ ես ծնվել եմ գիշերվա ժամը 23:45-ին, Բաքվում: Նա մի փոքր սնահավատ է եղել, դրա համար ցանկացել է, որ ես ծնվեմ ապրիլի 14-ին, բայց չի ստացվել: Այդպես, 13-ը իմ համար դարձել է հաջողակ թիվ», - շարունակել է շախմատիստը:

Հիշեցնենք, որ աշխարհի նախկին չեմպիոնի մայրը՝ Կլարա (Իիդա) Շահենի Կասպարովան, հայկական արմատներ ունի: Նա Գարի Կասպարովին դպրոցական տարիքից պահել է իր հսկողության տակ և հետևել, որպեսզի որդին չխախտի օրվա կենսակարգը: Այն շարունակվել է մինչև 1992թ, երբ ծնվել է գրոսմայստերի առաջնեկը՝ Պոլինան, և նա կնոջ հետ տեղափոխվել է առանձին բնակարան: