Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0317
A A
Մշակույթ

Հունիսյան բիենալեն հետաձգվել է անորոշ ժամանակով

Տրանսիլվանիայում Գեղարվեստական տպագրության բիենալեի միջազգային ժյուրի կազմում առաջին անգամ ընդգրկված է նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ ի դեմս ի դեմս «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանի։

Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Տրանսիլվանիա, Ռումինիա) միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին արդեն  հրապարակել է Բիենալեի նախընտրական փուլն անցած մասնակից-արվեստագետների անուններն ու նրանց աշխատանքները։

Մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երկրի 868 արվեստագետներ ընդհանուր առմամբ շուրջ 2100 աշխատանքով։ Տասը շաբաթ տևած նախընտրական փուլի ընթացքում միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 301 աշխատանք, որոնք հետագայում կարժանանան տարբեր մրցանակների ու կզետեղվեն Բիենալեի պատկերագրքում։

 Սեկույի երկրամասի գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի (Székelyföldi Grafikai Biennálé/Graphic Art Biennial of Szeklerland) բացման արարողությունը նախատեսված էր 2020թ.-ի հունիսի 3-ին։ Սակայն, ինչպես մնացած բոլոր՝ թե՛ մշակութային և թե՛ այլ միջոցառումներն աշխարհով մեկ, այս բիենալեն էր հետաձգվել է անորոշ ժամանակով։