Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Հասարակություն

Գյումրու կենտրոնում ձեւաթուղթ պահանջելու համար ոստիկանների են դանակահարել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ականատեսը՝ ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհու հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն նրանք սկսել են վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ, ապա նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։
Դանակով զինված քաղաքացուն ոստիկանները վնասազերծել են, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։

Ինչպես «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականին տեղեկացրեցին ԲԿ-ից՝ քիչ առաջ «Գյումրի» ԲԿ է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմանական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ աշխտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք:
Տուժածների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն:

«ՑԱՅԳ»ՀԸ