A
A
Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դուրս է գրվել չինական հիվանդանոցից
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին, ով Չինաստանում վարակվել էր կորոնավիրուսով, երեք շաբաթ բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է չինական «Շանդուն Լունեն» ակումբի պաշտոնական ակումբը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանն այժմ պետք է 14-օրյա կարանտին անցնի, ինչպես դա պահանջում է Չինաստանի առողջապահության նախարարությունը: Միայն դրանից հետո Մարուան Ֆելաինին կարող է միանալ իր թիմակիցներին և մարզվել:
32-ամյա ֆուտբոլիստն 2019 թվականից հանդես է գալիս չինական «Շանդուն Լունեն» թիմում, որի կազմում անցկացրել է 16 խաղ և խփել 5 գոլ: