Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրել նաև չաշխատող ծնողին․ առաջարկ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարել։

Գործող օրենքով և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի տնօրինման ներկա կարգավորումներով՝ երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը փոխանցվում է համապատասխան բանկային հաշվին, որից մինչև երեխայի՝ 18 տարին լրանալը երեխայի օրինական ներկայացուցչին հնարավորություն է տրվում ամսական 50 հազար դրամի չափով կանխիկ ելքագրումներ կատարել:

Դրա արդյունքում առկա դրամագլուխը փաստացի կանխիկացվում է հաշված ամիսների ընթացքում: Միքայել Մելքումյանն առաջարկվում է երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի առկայության դեպքում՝ այդ գումարը միանգամից և ամբողջությամբ տրամադրել կանխիկ եղանակով:

Նաև առաջարկվում է երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրել նաև չաշխատող ծնողին՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը: ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանն ասաց, որ երկրորդ դրույթը Կառավարությունը չի ընդունել։

Մանրամասները՝ տեսանյութում։