A
A
Ընտրություններին 11:00-ի դրությամբ մասնակցել է 15 771 ընտրող
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, ժամը 11:00-ի դրությամբ 103 637 ընտրողից մասնակցել է 15 771-ը կամ 15.2 տոկոսը։ Այս մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
«Ըստ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների՝ ժամը 11:00-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքի ընտրողների ընդհանուր թիվը 39 003 է քվեարկությանը մասնակցել է 4324 կամ 11,1 տասնորդական տոկոսը, Ասկերանի շրջանում ընտրողների թիվը 11 925 է, մասնակցել է 2313 ընտրող, Հադրութում ընտրողների թիվը 8 521, մասնակցել է 1811 ընտրող, Մարտակետում մասնակցել է 2312, Մարտունիում՝ 3066, Շահումյանում՝ 340, Շուշիիում՝ 547 , Քաշաթաղում՝ 1008 ընտրող։ Երևանի մեկ ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 832 է, մասնակցել է 50 ընտրող»: