Իտալիայում անցկացրել են վիրտուալ ֆուտբոլի բարեգործական հանդիպում
Աջակցիր «Ա1+»-ինSky Sport հեռուստաալիքը United per l'Italia նորաստեղծ կազմակերպության նախաձեռնությամբ Իտալիայում կազմակերպել է վիտուալ ֆուտբոլի ուշագրավ հանդիպում՝ կապված Մեծ զատիկի տոների հետ: Իտալացի նախկին և ներկայիս 22 ֆուտբոլիստներ բաժանվելով երկու թիմերի, 15 րոպեանոց երեք խաղակեսերով մրցել են համակարգիչների օգնությամբ:
Սպիտակների թիմից հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են 2006թ աշխարհի չեմպիոն Մարկո Մատերացին, Դավիդե Զապակոստան («Ռոմա»), Ալեսիո Չերչին («Սալերնիտանա»), Չիրո Իմոբիլեն («Լացիո»): Կապույտների թիմի «աստղերն» են եղել Անդրեա Բերտոլաչին («Սամպդորիա»), Ալեսանդրո Ֆլորենցին («Ռոմա»), Ֆիլիպո Ֆալկոն («Լեչե»), Լուկա Վիդոն («Ատալանտա»):
Առաջին և երկրորդ խաղակեսերն ավարտվել է սպիտակների առավելությամբ՝ 3:1, 4:2, իսկ երրորդում գրանցվել է ոչ-ոքի՝ 6:6: Այդպիսով, Իտալիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեի թիմը հաղթել է ընդհանուր 13:9 հաշվով:
Ուղիղ հեռուստաեթերից ստացված ողջ գումարը կհատկացվի կորոնավիրուսի պանդեմիայից տուժած քաղաքացիների օգնության հիմնադրամին: