Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+portugalia
A A
Սպորտ

Պորտուգալիայի հավաքականը 4,7 մլն եվրո է հատկացրել սիրողական ֆուտբոլին

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները, ֆինանսական օգնություն ցույց կտան սիրողական ֆուտբոլի ֆեդերացիային ու  ակումբներին՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հիմնադրամ: Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ մտնելու համար Պորտուգալիայի հավաքականի ստացած գումարի կեսը փոխանցվել է այդ հիմնադրամին: Ընդհանուր առմամբ սիրողական ֆուտբոլի ֆեդերացիային ու ակումբներին օգնելու համար կհատկացվի 4,7 մլն եվրո: