Բացել լրահոսը Փակել լրահոսը
Յուքոմ
A A
Հասարակություն

Աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել․ պատասխան եւ պարզաբանում

Ucom-ի կառավարման խորհրդի հայտարարությանը հաջորդել է ընկերության հիմնադիրների պատասխանը․

« Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին: Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը: Հաշվի առնելով այս ամենը` խնդրում ենք չհավատալ հայտարարությանը և այսուհետ Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները»: 

Ավելի ուշ  առաջին հայտարարությունը տարածողներն ուղարկեցին այս պարզաբանումը․

«Չփորձելով անդրադառնալ մանրամասնություններին, չանձնավորելով այս ամենը, վերահաստատում ենք, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն ունի կառավարման հիմնական երեք մարմին՝ Բաժնետերերի ընդհանուր ժողով, Տնօրենների խորհուրդ, Գործադիր մարմին (գլխավոր տնօրեն)։

Սույն հայտարարությանը կից ուղարկվում է Բաժնետերերի Հիմնադիր ժողովի (25 դեկտեմբերի, 2019թ.) որոշման քաղվածքը` ընկերության խորհրդի անդամների մասով, ինչպես նաև կանոնադրության քաղվածքը` խորհրդի լիազորությունների վերաբերյալ»:

։