Բացել լրահոսը Փակել լրահոսը
արմենիա
A A
Պաշտոնական

«Արմենիա» ավիաընկերությունը, մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը

«Արմենիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, այն ներկայացնում ենք ստորև․

Ուշադրություն ❗️
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը։
Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մինչև 2020 թվականի դեպտեմբերի 31-ը։