Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ն ֆինանսական օգնություն է ցույց տվել Գարի Կասպարովի մարզչին

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, ամեն տարի 50 հազար եվրո է հատկացնում վետերաններին աջակցելու համար: Դրանից 30 հազարը ծախսվում է վետերանների մրցաշարերի հիմնադրամների վրա, իսկ մնացած 20 հազարը՝ կարիքավոր շախմատիստներին և մարզիչներին միանվագ թոշակ տալու համար:

Քանի որ այս տարի կասկածի տակ է դրված շախմատի վետերանների աշխարհի առաջնության անցկացումը, ՖԻԴԵ-ի գործկոմն որոշել է ֆինանսական օգնության համար հատկացնել 35 հազար եվրո: Ֆեդերացիան հրապարակել է 17 վետերան շախմատիստների և մարզիչների անունները, որոնք կստանան 2000-ական եվրո օգնություն: Նրանց թվում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչներից մեկը՝ Ալեքսանդր Նիկիտինը, ֆինն առաջին գրոսմայստեր Հեյկի Վեստերինենը, Մոնղոլիայի առաջին միջազգային վարպետ Լամսուրեն Մյագմարսուրենը և այլք: