A
A
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է որոշ միջոցառումների սահմանափակումը չեղյալ հայտարարել
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես արդեն հավանաբար տեղեկացել եք, ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով։
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ Ներկայացված նախագիծն այսօր կդրվի քվեարկության»:
Առաջարկությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝


