Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Պաշտոնական

«Մնա տանը». տեսանյութերի մրցույթ՝ ԿԳՄՍՆ-ից

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:
 
  Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների:
 
Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլփոստին: Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե
 
Լեզու՝ հայերեն
Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։
 
Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: