Իտալացի հանրահայտ ֆուտբոլիստը բուժվել է քաղցկեղից
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ջանլուկա Վիալին հայտարարել է, որ լիովին բուժվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
«Այժմ ամեն ինչ նորմալ է: Անցած դեկտեմբերին ես ավարտեցի քիմիական թերապիայի 17-ամյսա կուրսը: Այն շատ դժվար էր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Վերջին ստուգումները հիվանդության ոչ մի նշույլ ցույց չեն տվել: Այժմ հանգիստ կարող եմ ինձ նայել հայելու մեջ: Ուրիշների համեմատ իմ բախտը շատ է բերել», - անգլիական The Daily Mail թերթով հայտնել է անվանի խաղացողը:
Ջանլուկա Վիալին, ով այս տարինշում է ծննդյան 55-ամյակը, իտալական «Յուվենթուսի», «Սամպդորիայի» և Լոնդոնի «Չելիսիի» կազմում հաղթել է Եվրոպայի ակումբային բոլոր երեք մրցաշարերում՝ չեմպիոնների լիգայում (1996թ), գավաթակիրների գավաթի (1993թ) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1990, 1998թթ) խաղարկություններում: