A
A
Անգլիայի ֆուտբոլի միությունը առաջարկ է մրցաշրջանն ավարտել «Ուեմբլիում»
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի հնագույն ֆուտբոլային միությունը՝ Անգլիայի ՖՄ-ն, առաջարկել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտն ու «Սենթ Ջորջ պարկ» ֆուտբոլի ազգային մարզաբազան օգտագործել որպես չեզոք խաղադաշտեր և այնտեղ անցկացնել Պրեմիեր լիգայի առաջնության մնացած հանդիպումները: Այդ մասին հայտնում է The Times թերթը:
Ըստ միության կազմած պլանի, տուրերի կենտրոնական խաղերը տեղի կունենան «Ուեմբլիում», իսկ մնացածը մարզաբազայում,որտեղ կա 13 խաղադաշտ, որից հինգը լուսավորություն ունեն:
Մինչ այդ Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել էր, որ պատրաստվում է առաջնությունն ավարտել ընդամենը 5 շաբաթում:
Նշենք, որ Անգլիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մրցաշրջանի ավարտվին մնացել է 9 տուր: