Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-olkf4O0cc8
A A
Հասարակություն

Դատախազության դեմ պահեստազորի մայորի բողոքի քննության օրը հայտնի է

 Դատարանը վարույթ է ընդունել  «Սոցիալական շարժում» նախաձեռնության անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը գլխավոր դատախազության դեմ՝ անգործության և ինքնիրավչության հիմքերով։ Առաջին նիստը նշանակված է ապրիլի 13-ին, ժամը 12։00-ին, դատավորը Արման Հովհաննիսյանն է։  Ըստ գոչծի նյութերի՝   ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ  Արսեն Մարտիրոսյանը Խաչատրյանի՝ «հանցագործության մասին   հաղորդման»  հիման վրա գործ չի հարուցել, որից հետո Խաչատրյանը կրկին դիմել է դատախազություն, սակայն կրկին պատասխանել է նույն դատախազը, որի իրավունքը, ըստ պահեստազորի մայորի, Մարտիրոսյանը չուներ։

Իսկ Խաչատրյանի՝ դատախազություն ներկայացրած հաղորդոււմը առնչվում է Պաշտպանության նախարարության մամուլի նախկին քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։ Պահեստազորի մայորի խոսքերով՝ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին (նաև՝ armlur.am կայք  ) էր փոխանցել ծառայողական գաղտնի տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման։

«Իմ վերաբերյալ մի շարք տեղեկություններ հանրայնացման նպատակով տվել էր «Ժողովուրդ»-ին, և թերթն էլ հանրայնացրել էր։ Ու բացի նրանից, որ Հովհաննիսյանն իրավասու չէր փոխանցելու, եղել են կեղծ, չափազանցված։ Բացի դրանից, դրանք հիմնականում վերցված են, որոնք էլ որ համապատասխանել են իրականությանը, իմ անձնական գործերից, որոնց վրա դրոշմված է «գաղտնի»։ Իմ գնահատմամբ՝ Արծրուն Հովհաննիսյանը կատարել է Քրեական օրենսգրքի 314 և 375 հոդվածների հատկանիշներով արարք, այսինքն՝ Պաշտոնեական կեղծիք և Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»,-  ասաց «Սոցիալական շարժման» անդամը։

Պահեստազորի մայորը նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի դեպքում (անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար) գործ է հարցուցվել , իսկ իր դեպքում՝ ոչ։

«Ի՞նչ տարբերություն իմ մասին է տեղեկությունը, թե՞ Պապիկյանի։ Իմ դեպքում նույն վերաբերմունքը չի ցուցաբերվել Հատուկ քննչական ծառայության և Դատախազության կողմից»,- հարցադրում արեց Խաչատրյանը։

Պահեստազորի մայորը հավելեց, որ հանցագործության մասին հաղորդումն ընդունելուց հետո իրեն նաև գրություն է փոխանցվել, նախազգուշացվել է սուտ մատնություն տալու համար պատասխանատվության մասին։ 

Ըստ նրա՝ հաղորդման հիման վրա պետք է կայացվեր 3 որոշումներից մեկը․ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն (Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին։

Հաղորդման վերաբերյալ որոշում չկայացնելու մասով հետագայում Խաչատրյանը կրկին դատախազություն բողոքարկել էր դատախազ Մարտիրոսյանի անգործությունը։

«Ու օրենքով սահամանված կարգով՝ առնվազն մեկ աստիճան բարձր դատախազը պետք է այդ բողոքի վերաբերյալ գնահատական տար, սակայն ինձ գրությամբ պատասխան է գալիս կրկին նույն դատախազի՝ Մարտիրոսյանի կողմից։ Օրենքով՝ դատախազության անգործության կամ գործողությունների վերաբերյալ բողոքները պետք է քննվեն առնվազն մեկ աստիճան բարձր դատախազի կողմից, որը որ չի իրականացվել, որից հետո դիմել եմ դատարան»,- նշեց Ցոլակ Խաչատրյանը։

ՊՆ մամուլի նախկին քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ցոլակ Խաչատրչյանը  «դրսևորել  վատ վարք»։  Վերջինս վստահեցրեց, որ իր մոտ առկա են վերջին երկու զորամասերում ծառայության ժամանակ տրված  բնութագրերը, ըստ որոնց՝ ինքը բնութագրվել է դրական, ինչպես նաև իր վերաբերյալ «Դատալեքս» կայքում չկա 5 անգամ դատվածութայն վերաբերյալ որևէ նշում, այսինքն՝ կեղծ տեղեկություններ են տրամադրվել «Ժողովուրդ»-ին, ինչպես նաև ծառայության լավ-վատ լինելու վերաբերյալ որևէ կայքում հրապարակում չկա, և չի էլ կարող լինել։