Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokey
A A
Սպորտ

«Էդմոնտոն Օյլերսի» 25-ամյա հոկեյիստը հանկարծամահ է եղել

Կանադական «Էդմոնտոն Օյլերս» թիմի 25-ամյա հոկեյիստ Կոլբի Կեյնը հանկարծմահ է եղել: Այդ մասին հայտնում է sportsnet.ca կայքը:

Ապրիլի 7-ին նա արհեստական կոմայի մեջ էր մտցվել՝ ուղեղի կիստան հեռացնելու համար: Սակայն, վիրահատությունից չորս օր անց մարզիկը մահացել է ուղեղի արյան զեղումի հետևանքով:

Կոլբի Կեյնը Հոկեյի ազգային լիգայում ելույթները սկսել է 2017 թվականին, «Բոստոնի» կազմում: 2019թ հունվարին նա տեղափոխվել է «Էդմոնտոն Օյլերս» թիմ: Երեք մրցաշրջանի ընթացքում 25-ամյա հարձակվողն անցկացրել է 67 հանդիպում, խփել 4 գոլ: