Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hecaniv
A A
Սպորտ

Պրոֆեսիոնալ հեծանվորդների միությունը բոլոր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ

Հեծանվորդների միջազգային միությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր 130 աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ:

Ինչպես նշում է Velolive.com-ը, նրանց մի մասը մասամբ կվարձատրվի, իսկ մյուսները աշխատավարձ չեն ստանա մինչև մրցումների վերսկսելը: Միության ղեկավարները կստանան իրենց հասանելիք գումարները, սակայն որոշակի կրճատումներով:

Միությունը միաժամանակ թույլ է տվել պրոֆեսիոնալ ակումբներին կրճատել հեծանվորդների աշխատավարձերը: Սակայն, այդ օրենքը կգործի միայն այն դեպքում, երբ ակումբների հովանավորները կապացուցեն, որ կորոնավիրուսի պատճառով ֆինանսական վնասներ են կրել:

Հարկ է նշել, որ Astana, Bahrain-Merida, Lotto Soudal, Mitchelton-Scott и CCC ակումներն նախապես էին հայտարարել աշխատավարձերը կրճատման մասին:

Հավելենք, որ մինչև հունիսի 1-ը հետաձգվել են հեծանվասպորտի բոլոր մրցումները, իսկ ահա հանրահայտ երեք հեծանվավազքերի՝ «Ջիրո դԻտալիայի», «Տուր դե Ֆրանսի» և «Վուելտայի» կազմակերպիչներն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել կապված հետաձգելու կամ չեղարկելու հետ: