Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարանտինում կմնա մինչև մայիսի 3-ը

Իտալիայի կառավարությունն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկրում հայտարարված կարանտինը երկարացրել է մինչև մայիսի 3-ը: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Նախնական որոշմամբ այն պետք է ավարտվեր ապրիլի 13-ին:

Ինչպես նշում է tuttosport-ը, երկրում գործելու են արտակարգ դրության օրենքները, ինչը նշանակում է, որ սպորտային բոլոր միջոցառումները դարձյալ հետաձգվելու են, իսկ մարզիկները շարունակելու են մնալ ինքնամեկուսացման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»: Ըստ իտալական մամուլի, հայազգի ֆուտբոլիստը գտնվում է Իտալիայում և կարանտինն անցկացնում է Հռոմում: