Բացել լրահոսը Փակել լրահոսը
Յուքոմ
A A
Քաղաքականություն

Եսայան եղբայրները «Յուքոմ»-ի մյուս սեփականատերերին առաջարկել են իրենց վաճառել մնացած 94.6 տոկոս բաժնետոմսերը

«Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն:

Հայկ Եսայանը հաստատում է, որ դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել:

«Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում` գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը: Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում», - ասված է հայտարարության մեջ:

Եսայան եղբայրները նաև հայտնում են. «Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով: Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06 տոկոս բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար»: