Բացել լրահոսը Փակել լրահոսը
file_37295_6835229
A A
Տնտեսություն

Լոռու մարզում նախատեսում ենք հիմնել շուրջ 15 հա հոնի եւ տանձենու այգի․ մարզպետ

Լոռու մարզի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է․

Սպիտակի ու Թումանյանի տարածաշրջանների երեքական գյուղերում կզարգացնենք հոնի ու տանձենու այգու մշակությունը

Լոռու մարզպետարանի եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համագործակցության արդյունքում Լոռու մարզում նախատեսում ենք հիմնել շուրջ 15 հա հոնի եւ տանձենու այգի:

Հնարավորինս մեծ թվով գյուղացիական տնտեսությունների աջակցելու ու ծրագրի արդյունավետության ապահովման համար առաջիկայում մարզի թվով 6 ՝ Ախթալա, Օձուն, Շնող, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Գեղասար համայնքներից հավաքագրված հայտերի հիման վրա կամփոփենք այգիների մշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողների տվյալները, որին անմիջապես կհաջորդի ծրագրի մեկնարկը:

Այգի հիմնելու համար նախատեսված հողատարածքը պետք է պարտադիր լինի ջրովի եւ նվազագույնը 0.5 հա: Տնկիները գյուղացիներին տրամադրվելու է անվճար: