Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա
A A
Հասարակություն

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 300 երեխայի և երիտասարդի։

Մենք նրանց ապահովում ենք դեղորայքով, անհրաժեշտ բուժմամբ, սնունդով, հոգեբանական ծառայությամբ։

Մեր փոքրիկներից էլ խնդրում ենք, որ իրենց կյանքում ունեցած այս ժամանակավոր դժվարությանը դիմակայեն ժպիտով, մեծ հավատով և կամքի ուժով, ապրելու և հիվանդությանը հաղթելու ցանկությամբ։

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

Նվիրաբերեք այսօր՝

https://donate.cityofsmile.org/