Բացել լրահոսը Փակել լրահոսը
_97977373_breaking_news_centered_976_russian
A A
Քաղաքականություն

Մոսկվան անցնում է անցագրային ռեժիմի

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դիմել է մոսկվացիներին եւ հայտարարել, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը պահանջում է նոր միջոցներ, այդ թվում ՝ անցագրային ռեժիմի աստիճանական կիրառում:
Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։
 
Անցագրային ռեժիմը կսահմանվի հաջորդ շաբաթ, Առաջին փուլում ՝ աշխատանքի մեկնելու համար, իսկ հետո, «անհրաժեշտության դեպքում»՝ շրջանի ներսում տեղաշարժվելու համար, հայտարարել է քաղաքապետը ՝ խոստանալով լրացուցիչ հայտնել փուլերից յուրաքանչյուրի ներդրման ժամկետների մասին:
 
Մոսկվայում երկուշաբթի օրվանից թվային անցագրեր են մտցվում, հայտնում է "Ռոսիա 24" հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Սոբյանինին ։