Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

ATP-ն ու WTA-ն նոր շոու են մտածել թենիսի սիրահարներ համար

Թենիսի տղամարդկանց և կանանց միությունները՝ ATP-ն ու WTA-ն, համատեղ նոր շոու ծրագիր են ստեղծել:

Այն կոչվելու է Tennis United և հեռարձակվելու է ամեն շաբաթվա ուրբաթ օրը: Հաղորդումը վարելու են «Մեծ սաղավարտի» մրցաշարերի նախկին հաղթողներ Բետանի Մատեկ-Սենդսն ու Վաշեկ Պոսպիշիլը: Նրա հեռակապով հարցազրույցներ կանցկացնեն ներկայիս անվանի թենիսիստների հետ՝ քննարկելով կորոնավիրուսի հետ կապված խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Առաջին թողարկումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 10-ին: Այն հնարավոր է դիտել միությունների յութուբյան և ֆեյսբուքյան էջերում: