Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան արդեն որոշել է առաջիկա անելիքները
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հատուկ պլան է մշակել առաջնությունը շուտափույթ վերսկսելու համար: Ինչպես նշում է Daily Mirror թերթը, մայիսի կեսերին թիմերը կվերսկեն մարզումները, իսկ հունիսին արդեն կանցկացվեն առաջնության խաղերը:
Ակումբների մարզաբազաներում կգործեն կորոնավիրուսի էքսպրես թեստավորման կետեր, որտեղ ֆուտբոլիստները կստուգվեն ամեն պարապմունքից առաջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, ակումբներն իրենց ֆուտբոլիստներին արդեն տեղեկացրել են մայիսին մարզումները վերսկսելու մասին: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների:
Պրեմիեր լիգայի ղեկավարներն ամեն գնով ցանկանում են ավարտին հասցնել առաջնությունը, քանի որ ակումբներն չեն ստանա նաև հեռուստաիրավունքներից նախատեսված գումարները և ֆինանսական ավելի մեծ կորուստներ կկրեն, եթե չանցկացնեն մնացած հանդիպումները:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության ավարտին մնացել է 9 տուր, իսկ գավաթի խաղարկությունում՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը: