Բացել լրահոսը Փակել լրահոսը
mediki
A A
Հասարակություն

Ուկրաինայում առնվազն մեկ վարակված հայ կա

Հովակիմ Հարությունյանի տեղեկատվության, կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ, որն ապրել է Խերսոնում, հայտնում է UA-Report.info-ն:

Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի, Խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է:

Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էր մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի Հայերի Միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին: