A
A
Կորոնավիրուս. Անգլիական ֆուտբոլում առաջինը փոխզիջման գնաց «Սաութհեմփթոնը»
Աջակցիր «Ա1+»-ին«Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբն առաջինն է Անգլիայում, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կրճատել է աշխատավարձերը:
Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի ֆուտբոլիստները, մարզիչները և տնօրենների խորհրդի անդամներն առաջիկա երեք ամսում հրաժարվել են իրենց աշխատավարձերի մի մասից: Բացի այդ, ակումբը պարտավորվել է մինչև հունիսի 30-ը վճարել բոլոր այն աշխատակիցների աշխատավարձերը, ովքեր կորոնավիրուսի պատճառով ստիպված ուղարկվել են արձակուրդի:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մյուս ակումբները նույնպես բանակցում են ֆուտբոլիստների և մարզիչների հետ՝ աշխատավարձերը կրճատելու նպատակով, սակայն դրանցից ոչ մեկն առայժմ չի կողմնորոշվել այդ հարցում: