Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Պաշտոնական

Կօգնենք հասկանալ՝ ով և ինչպես կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին․ Էդմոն Մարուքյան․ ուղիղ (տեսանյութ)

«Մենք կօգնենք Ձեզ հասկանալու՝ ով և ինչպես կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին»․ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում ասել է․

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10 ծրագիր։ Սոցիալական աջակցության ծրագրերի համար նախատեսված է դիմելու հատուկ կարգ և գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման հարթակ։
Այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, նամակներ այն հարցերի մասին, թե ովքեր կարող են լինել այդ ծրագրերի շահառուներ և ինչպես կարող են դիմել միանվագ գումար ստանալու համար։

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն թվականի ապրիլի 10-ից պատրաստ է ընդունել զանգեր և դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ և տրամադրել խորհրդատվություն ծրագրի շահառուների, դիմելու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի համակարգման մասին։
Համաճարակի պայմաններում հաղորդակցությունը կլինի հեռահար և առցանց ձևով՝ պահպանելով արտակարգ դրության ռեժիմի կանոնները»։