Բացել լրահոսը Փակել լրահոսը
92506134_124530565854399_4198667888636198912_o
A A
Պաշտոնական

Արցախում տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված միջոցառումները

Արցախ / Տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո


1️⃣. 24.03.2020թ. պետնախարարի հանձնարարականի հիման վրա կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետի երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

2️⃣. Մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում: Այդ նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ:

3️⃣. 25.03.2020թ.-ից սկսած, հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:

4️⃣. Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվների բացում և հրապարակում:

5️⃣. 02.04.2020- ին մեկնարկել է թվով 440 միայնակ տարեց քաղաքացիների մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովման աշխատանքները»: