Բացել լրահոսը Փակել լրահոսը
shutterstock_225436051_0
A A
Պաշտոնական

Խոզի միսը մարտին էժանացել է շուրջ 700 դրամով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան:

Այսպես՝ շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում  է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել: 

        Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 

պետական հանձնաժողով