Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը. որերո՞րդ տեղում է Հայաստանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է տղամարդկանց հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել Բելգիայի ընտրանին, որը վարկանիշային 1765 միավոր ունի: Երկրորդ տեղում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան է՝ 1733, իսկ երրորդում՝ Բրազիլիան՝ 1712: Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան 6-րդն է աղյուսակում՝ 1642:

Հայաստանի հավաքականը վարկանիշային 1213 միավորով գտնվում է 102-րդ հորիզոնականում: Ազգերի լիգայում մեր թիմի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը զբաղեցնում է 68-րդ (1347), Վրաստանը՝ 91-րդ (1267), իսկ Էստոնիան՝ 104-րդ տեղը (1202):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել են հավաքականների նախատեսված պաշտոնական և ընկերական հանդիպումները: Վարկանիշային հաջորդ աղյուսակը ՖԻՖԱ-ն կհրապարակի հունիսի 11-ին: