Բացել լրահոսը Փակել լրահոսը
92616940_1519763638186171_4106130722299838464_n
A A
Հասարակություն

Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի դիմածնոտային վիրահատությունը բարեհաջող է անցել

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին։