Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia legeon+
A A
Սպորտ

Իտալական թիմերի լեգեոնականների մեծ մասը կարանտինն անցկացնում է հայրենիքում

Իտալիայի Ա սերիայում հանդես եկող լեգեոնականների մեծ մասը կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինն անցկացնում են իրենց հայրենիքում: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport թերթը:

Մասնավորապես, երկրի գործող չեմպիոն «Յուվենթուսի» միանգամից ինը ֆուտբոլիստներ մեկնել են իրենց երկրները, այդ թվում բրազիլացիներ Ալեքս Սանդրոն, Դանիլոն, Դուգլաս Կոստան, արգենտինացի Գոնսալո Իգուաինը: Սակայն, ըստ պայմանավորվածության, նրանք Մեծ զատիկի տոներին արդեն պետք է լինեն Իտալիայում:

«Ինտերն» առաջնության դադարի ժամանակ ազատ է արձակել 7 լեգեոնականների, որոնք պետք է մինչև ապրիլի 15-ը վերադառնան Միլան: Վեց խաղացող ժամանակավոր «կորցրել» է նաև «Միլանը», այդ թվում թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչը, որը ներկայում գտնվում է Շվեդիայում:

Իսկ ահա ութ ակումբների լեգոնականները չեն հեռացել Իտալիայից և մնացել են իրենց ներկայիս բնակավայրերում: Դրանց թվում է նաև Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, Ա սերիայի թիմերը ապրիլի վերջում վերսկսելու են մարզումները, իսկ մայիսի կեսերին մեկնարկելու են առաջնության խաղերը, եթե, իհարկե, երկրում տիրող իրավիճակը փոխվի դեպի լավը: Հակառակ դեպքում մրցաշրջանը կվերսկսի հունիս-հուլիս ամիսնե