Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախի թեմակալ առաջնորդը հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է արել (տեսանյութ)

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ պարտադրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: