Բացել լրահոսը Փակել լրահոսը
92563768_1255852151290317_2262695003253899264_n
A A
Պաշտոնական

Կվերսկսվեն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։

Կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին` պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները»։