A
A
Նովակ Ջոկովիչը ընդունել է Ֆեդերերի մարտահրավերը և պարտվել
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ընդունել է Ռոջեր Ֆեդերերի մարտահրավերը և փորձել կրկնել նրա կողմից առաջարկված վարժությունը. շվեյցարացի թենիսիստը մոտ տարածությունից մոտ մեկ րոպե արագ տեմպով ետ էր մղել պատից անդրադարձող գնդակը:
Սերբ թենիսիստը «պատի» հետ մրցամարտում դիմացել է ընդամենը 14 վայրկյան: Հավանաբար պատճառը եղել է այն, որ նա շատ ժամանակ չէր ունեցել պատրաստվելու մարտահրավերին:
Հիշեցնենք, որ մինչև հուլիս ամսվա սկիզբը թենիսի մրցաշարերը հետաձգվել են կամ չեղարկվել, իսկ թենիսիստները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարզվում են տնային պայմաններում: