Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada krak
A A
Սպորտ

Օլիմպիական կրակն այսօրվանից հասանելի չէ մարզասերների համար

Ճապոնիայում ժամանակից շուտ դադարեցվել է օլիմպիական կրակի մասսայական ցուցադրությունը: Այդ մասին հայտնում է France Press գործակալությունը:

Մարտի սկզբին Հունաստանից բերված օլիմպիական կրակը ընդհանուր ցուցադրության էր դրվել Ֆուկուսիմա քաղաքում, որը բոլորից շատ էր տուժել 2011թ ատոմակայանում տեղի ունեցած վթարից:

«Սկզբնական պայմանավորվածությամբ մինչև ապրիլի վերջը օլիմպիական կրակը պետք է հասանելի լիներ մարզասերների համար, սակայն հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մենք որոշեցին կանգնեցնել մասսայական ցուցադրութունը», - ասել է օլիմպիական խաղերի կազմկոմիտեյի անդաներից մեկը:

Նշենք, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխելու համար երեկ արտակարգ դրություն է մտցրել երկրի խոշորագույն յոթ քաղաքներում, որտեղ ապրում են մոտ 48 մլն մարդ:

Ամենաշատ կորոնավիրուսով վարակվել են մայրաքաղաք Տոկիոյում՝ 1116 մարդ: Մնացած 46 վարչական տարածքներում գրանցվել է 3700 դեպք: