Բացել լրահոսը Փակել լրահոսը
92165114_2805316069504535_3070602953204170752_n
A A
Պաշտոնական

Հայաստան տեղափոխված Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կընդունի առաջին նմուշները

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները»: