Բացել լրահոսը Փակել լրահոսը
92437278_10158271528094025_2204641171559415808_o
A A
Պաշտոնական

Մեկ շաբաթում էլեկտրոնային մատյանում գրանցվել է մոտ 32 հազար ուսուցիչ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից հայտնում են․

«Հարգելի ուսուցիչներ, տնօրեններ, օպերատորներ,

Շնորհակալություն ենք հայտնում սերտ համագործակցության համար։ Ընդամենը մեկ շաբաթում էլեկտրոնային մատյանում գրանցվել են և աշխատանքներ են իրականացնում մոտ 32 հազար ուսուցիչ, և 358929 աշակերտի համար կա առնվազն մեկ առարկայից գնահատում։ Դա կազմում է ողջ աշակերտական համակազմի թվի 90%-ից ավելին։

Հարգելի ուսուցիչներ էլ. մատյանը աշխատում է միայն աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00, որպեսզի դուք հնարավորություն ունենաք նաև հանգստի ժամանակ ունենալու:

Նշենք, որ հետին թվով իրականացված գրառումները որևէ կերպ չեն ֆիքսվում և որևէ բացասական հետևանք չեն ունենալու։

Նշենք նաև մեկ հանգամանք ևս, որը ի հայտ է եկել մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում։ Խնդրում ենք Ձեր զննարկիչը (բրաուզեր) չթարգմանել որևէ այլ լեզվով, բացի հայերենից։ Խոսքը գնում է ոչ թե զննարկիչի մենյուի մասին, այլ հենց կայքի բովանդակության։

Խնդրում ենք ուշադիր լինել, որպեսզի մատյանի բովանդակությունը լինի միայն հայերեն` այսինքն առարկաների անվանումները, երեխաների անունները և ամիսը լինեն միայն հայերենով։
Հարգանքով` ԿՏԱԿ թիմ»։