Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldinjo
A A
Սպորտ

Ռոնալդինյոն 1,6 մլն դոլար գրավի դիմաց ազատվել է բանտից

Պարագվայում ձերբակալված բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն 1,6 մլն դոլար գրավի դիմաց ազատվել է բանտից: Ինչպես նշում է իսպանական AS թերթը, ֆուտբոլիստը մինչև դատավարության սկիզբը կապրի հյուրանոցում, որտեղ նա կգտնվի մշտական հսկողության տակ:

2002թ աշխարհի չեմպիոնը մարտի 8-ին ձերբակալվել էր Պարագվայի ոստիկանության կողմից՝ կեղծ անձնագիր կրելու համար: Տեղի օրենքով գործի հետաքննության համար նախատեսված է վեց ամիս, որից հետո դատարանը պետք է կայացնի վերջնական որոշում:

Հավելենք, որ Ռոնալդինյոյի հետ ձերբակալվել էր նաև նրա եղբայրը, որը դեռևս գտնվում է բանտում: Աղբյուրը չի նշում, թե ում կողմից է վճարվել 1,6 մլն դոլար գրավը: