Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Կորոնավիրուս. Անգլիայի ֆուտբոլի միությունը 100-150 մլն ֆունտ սթեռլինգի վնաս կկրի

Անգլիայի ֆուտբոլի միության գործադիր տնօրեն Մարկ Բելինգհեմը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկրի առաջնությունը դադարեցնելու հետևանքով կազմակերպությունը ֆինանսական մեծ վնասներ կկրի: Այդ մասին տեղեկացնում է միության պաշտոնական կայքը:

«Այս պահին ֆինանսական ընդհանուր վնասը կազմում է մոտ 100 մլն ֆունտ սթեռլինգ: Սակայն, այդ թիվը կարող է հասնել մինչև 150 միլիոնի, եթե պետության կողմից հայտարարված կարանտինը երկարաձգվի», - ասել է ԱՖՄ-ի պատասխանատուն:

Մարկ Բելինգհեմը նաև նշել է, որ միությունն այժմ աշխատում է ֆինանսական միջոցների բաշխման նոր մոդելի վրա: Ըստ դրա տարեկան 50 և ավելի հազար ֆունտ սթեռլինգ ստացող աշխատակիցների աշխատավարձը կկրճատվի 7,5 տոկոսով, որպեսզի միությունը կարողանա ժամանակին վճարել մնացած աշխատակիցների գումարը:

Ի դեպ, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կամավոր հրաժարվել է իր աշխատավարձի մի մասից: Մասնավորապես՝ առաջիկա ամիսներին միայն նա միությանը կթողնի 225 հազար ֆունտ սթեռլինգ գումար: Մասնագետի աշխատավարձը տարեկան 3 մլն ֆունտ է կազմում: