Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսով վարակվածը Արտաշատից էր գնացել Քաշաթաղ․ մանրամասներ (տեսանյութ)

 Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Արցախում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարակվածը՝ ծնված 1957թ․-ին, մարտի 30-ին Հայաստանի Արտաշատ քաղաքի շրջանից գնացել էր Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Ըստ պետական նախարարի՝ կորոնավիրուսով վարակված անձի Արտաշատում գտնվող հարազատների շրջանում վարակվածության դեպք է գրանցվել, այդ իսկ պատճառով նրան թեստավորել են հենց այսօր, ոչ թե մեկուսացման 13-րդ օրը։

«Նախապես հայտնի է եղել այդ անձի հետ շփում ունեցող անձանց շրջանակը, որոնք մոտ 17 հոգի են։ Տվյալ մարդիկ զգուշացվել են ինքնամեկուսացման մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ անձն ապրում է փոքր գյուղում և ռիսկի նվազեցումից ելենելով, մենք որոշել ենք այդ գյուղի բնակիչների համար սահմանել ինքնեմեկուսացման ռեժիմ, որպեսզի վստահ լինենք, որ կկարողանանք սահմանափակել այդ վարակի աղբյուրը»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ հավելեց, որ վարակված անձի կոնտակտավորների շրջանակը ճշտելուց հետո, համապատասխան ստորաբաժանումների կողմից մասնագետներ են այցելե նրանց բնակարանները և իրակայանցրել ախտահանման միջոցառումներ։

«Այս պահին հակահամաճարակային կենտրոնի մասնագետները, ոստիկանության ծառայողները գտնվում են Միրիկ համայնքում և կատարում են իրենց գոծառույթները։ Դրանք կլինեն շարունակական»,- ասաց նա։